Վրաստանի խորհրդարանական ընտրություններին. ո՞ր կուսակցությունների ցուցակներում կան հայեր
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները սեպտեմբերի 26-ին ներկայացրել են իրենց ցուցակները։ Jnews-ն ուսումնասիրել է, թե որ և քանի թեկնածու ունեն այդ կուսակցությունները Ջավախքից, վերանայել է այն կուսակցությունների ցուցակները, որոնք գոնե որոշակիորեն ակտիվ են Ախալքալաքում, ունեն շտաբ կամ պատրաստվում են այն բացել:
2024 թվականի ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով:
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված 24 կուսակցություններից 19 ընտրական սուբյեկտներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացրել են իրենց կուսակցական ցուցակները։ Դրանք են՝ «Վրաստան», «Գախարիան՝ հանուն Վրաստանի», «Մեր միասնական Վրաստանը», «Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն», «Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն», «Ձախ դաշինք», «Ազատ Վրաստան», «Տրիբունա», «Փոխիր Վրաստանը», «Մենք», «Վրացական միասնություն», «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն», «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան», «Գիրչի», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Ուժեղ Վրաստան. Լելոն, հանուն ժողովրդի, հանուն ազատության», «Միասնություն-Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիա՝ Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» և «Եվրոպական դեմոկրատներ»։
«Վրացական երազանք»
«Վրացական երազանք»-ի ամբողջական ցուցակում կա 170 պատգամավոր: Կուսակցական ցուցակում ընդամենը երկու հայ կա՝ Վրաստանի անցած գումարման խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը (36-րդը ցուցակում) և Սումբատ Կյուրեղյանը (68-րդը ցուցակում)։ Որքան ցածր է ցուցակում համարը, այնքան քիչ հավանական է պատգամավորի մուտքը խորհրդարան։
«Գախարիան հանուն Վրաստանի»
«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը ներկայացրել է 115 թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Ցուցակի 55-րդ տեղում Նինոծմինդայի բնակչուհի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նույն կուսակցությունից պատգամավոր Նարինե Գինոսյանն է։
Մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում։