Ֆրանսիան Իսրայելի հարվածների պատճառով կավելացնի լիբանանյան բանակին տրվող աջակցությունը
Իսրայելական հարվածների ֆոնին Ֆրանսիան կամրապնդի լիբանանյան բանակին աջակցությունը, ինչպես նաև 10 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Բեյրութին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։
«Մենք կամրապնդենք մեր աջակցությունը բանակին՝ Լիբանանի ներքին անվտանգության և միասնության երաշխավորին»,-ասել է նա Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակումն իրականացվել է Ֆրանսիայի ԱԳՆ X-ի պաշտոնական միկրոբլոգում։
Բարրոն նաև հայտնել է, որ Փարիզը 10 միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ մարդասիրական կազմակերպություններին աջակցելու համար։
Նա կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել կրակը։
«Ես կոչ եմ անում Իսրայելին զերծ մնալ ցանկացած ցամաքային ներխուժումից և դադարեցնել կրակը, և կոչ եմ անում «Հեզբոլլահին» անել նույնը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը»,-ասել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ
- Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր ու գործադիր բոլոր կանոններով. Վրթանես Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան