Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից.
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով գնում են Արտաշատ քաղաք, Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր ու կատարում գողություններ: Տեղեկություն կար նաև, որ նրանք ապօրինի պահում և օգտագործում են թմրանյութ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարզի պարեկների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվեցին, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեցին և, իրենց «Նիսան Տիդայով» հանդերձ, ոստիկանության Արտաշատի բաժին տեղափոխվեցին 30-ամյա վարորդն ու 31 և 34 տարեկան երկու ուղևորները:
Պարզվեց, որ ձերբակալվելուց 20 րոպե առաջ նրանք հարմարեցված բանալիով բացել են Վերին Արտաշատ գյուղում տեղադրված սուրճի ապարատը և դրամապահոցից գողացել մետաղադրամները:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ եռյակը նույն մեքենայով սեպտեմբերի 20-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում հասել են Արտաշատի Իսակովի փողոց, որտեղ փորձել են բացել մեկ այլ սուրճի սարք, սակայն անկախ իրենց կամքից` հանցագործությունն ավարտին չեն հասցնել:
Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան