Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցություն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա:
«Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին, Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը:
Ադրբեջանի տարածքը, Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում:
Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է:
Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որը մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի:
Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից»,- գրել է Տ. Աբրահամյան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին