Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներnվ հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie-ն։
Երկու սիրողական ակումբներ՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերն առաջին անգամ հանդիպում են անցկացրել։ Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։ Թուրք երկրպագուները խաղի ընթացքում վազել են խաղադաշտ՝ հարձակվելով հայազգի խաղացողների վրա։ Նրանք նաև դանակներ են ունեցել։
Zartonk Media-ն գրում է, որ վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Շրջանային ֆուտբոլային հանդիպման ժամանակ թուրք երկրպագուները, դժգոհ լինելով այն բանից, որ իրենց թիմը՝ «FC Turquoise»-ը 2:0 հաշվով պարտվում է Վալանիայից ֆրանս-հայկական ակումբին, դանակներով հարձակվել են հայազգի խաղացողների վրա։ Դա կոչվում է ռասայական դրդապատճառներով հարձակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան