Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները Ջիզախ քաղաքի դպրոցներից մեկում ուզբեկերեն չխոսող ռուսալեզու աշակերտներին, պարբերաբար ծեծի ենթարկելու մասին լուրերը։
Ավելի վաղ Ura.ru պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ջիզախի թիվ 1 դպրոցում յոթերորդ դասարանի աշակերտները պարբերաբար ծեծի են ենթարկել ուզբեկերենին չտիրապետող դպրոցականներին, ինչպես նաև ծեծել են Ռուսաստանից ժամանած հաշմանդամ երեխային։
«Մենք որևէ հարցում չենք ստացել նման միջադեպերի վերաբերյալ, մենք կստուգենք, թե արդյոք կա նման փաստ, և այնուհետև տեղեկատվություն կտրամադրվի»,-ասել է Ռախմոնովան՝ մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Անցած շաբաթ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Տաշքենդի դպրոցներից մեկում ուսուցչի և աշակերտի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Ինչպես գրում էին լրատվամիջոցները, ուսուցչուհին հարձակվել է վեցերորդ դասարանի աշակերտի վրա՝ նյութը ռուսերեն բացատրելու խնդրանքի համար։ Գործը լայն հնչեղություն է ստացել Ուզբեկստանում և Ռուսաստանում։ ՄԱԿ-ում կայացած հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Բախտիյոր Սաիդովը հատուկ ուշադրություն են դարձրել ազգամիջյան հողի վրա անհանդուրժողականության դրսևորումներին հակազդելուն։
Նախօրեին gazeta.uz-ն հայտնել էր, որ վեցերորդ դասարանի աշակերտուհուն ծեծի ենթարկած ուսուցչուհին դատարանում տուգանվել է 6,8 միլիոն սումով (մոտ 535 դոլար) վիրավորանքի և թեթև մարմնական վնաս պատճառելու համար, նա նաև արդեն յոթ օր կալանք է կրում ծեծի, ինչպես նաև դեպքի վայր ժամանած իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
- Ուզբեկստանը օկուպացված Ստեփանակերտում կկառուցի տեքստիլ գործարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան