Տիկին Լիդա. Չորս տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է.
«4 տարի առաջ այս օրը ես կորցրեցի իմ մինուճարին։ 4 տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ։ 4 տարի է ես սպասում եմ ճակատագրի դատաստանին բոլոր էն անիծյալների համար, ովքեր ինձ պես հազարավոր մայրերի սգավոր դարձրեցին։
Բոլոր քպ-ական շների մայրերին եմ ասում. դուք որդի ու դուստր չեք աշխարհ բերել ու դաստիարակել, դուք թրքածին բորենիներ եք մեծացրել, ովքեր ուրացան մեր հերոսների կյանքի գնով ազատագրածն ու պահածը, ովքեր ուրացան մի ողջ հայրենիք ու հպարտ են ալիևի ու էրդողանի գովեստին արժանանալու համար։
Իմ որդին զոհվեց անվտանգ ու բարեկեցիկ Հայրենիք ունենալու համար։ Եվ ես ներում չունեմ իմ որդու կյանքը խլողների ու այդ խլողների հետ թամաշա անողների համար։ Աստված եմ կանչում, որ տեսնեմ բոլոր ստահակների վերջը ու այդ ավետիսն առաջինը ես տանեմ Եռաբլուր...
Խաղաղ ննջես, բալես»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան