Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասին նկատմամբ առերևույթ առևանգման փորձը` երկու դրվագ։
Panorama.am-ի տեղեկությունների համաձայն, առևանգման փորձ կատարվել է տղա անչափահասների նկատմամբ։ Ի՞նչ նպատակով է կատարվել առևանգում, այս ու այլ հարցերի քննության առարկա են։
Հիշեցնենք՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել էր, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել էր քննչական բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Այս դեպքը խիստ անհանգստացրել է վարչական շրջանի տարբեր դպրոցներում սովորող երեխաների ծնողներին։ Չնայած տղամարդն այսժմ անազատության մեջ է, սակայն ծնողների մի մասը կարծում է, որ նա գործել է խմբով։
Չնայած առևանգման փորձին ու ծնողական չաթերում թեժ քննարկումներին, հնչած մտահոգություններին, ոստիկանությունից հայտնել են, որ երախաների առևանգման մասին ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։
Քրեական օրենսգրքի 191 հոդվածը սահմանում է 2-րդ մասը սահմանում է.
«Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան