Բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառի մասին խոսել են գիտնականները
Գիտնականները բացատրում են բրազիլական լճի հանկարծակի կանաչացման պատճառը:
Gismeteo-ի փոխանցմամբ՝ Սան Պաուլո (Բրազիլիա) ճանապարհորդները ապշել են` տեսնելով քաղաքի զբոսայգիներից մեկում գտնվող լիճը: Այն ստացել է կանաչ երանգ։
Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել ջրիմուռների ծաղկման հետևանքով։ Ըստ գիտնականների՝ սաստիկ երաշտի և աննորմալ շոգի հետևանքով ջրամբարի ծանծաղացում է նկատվել, ինչն էլ հանգեցրել է լճի կանաչմանը։ Այցելուները սկսել են նկատել, որ վերջին օրերին ջրի գույնը փոխվել է։
Լուսանկարիչ Ս.Կարդոսոյի խոսքով՝ ինքը երբեք նման բան չէր տեսել։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են մաքրել ջրամբարը ջրիմուռներից, թեև ընդունում են, որ ջրի մակարդակի նվազման պատճառով բավականին դժվար է պոմպեր օգտագործել։
Լիճը գտնվում է Սան Պաուլոյի երկրորդ ամենամեծ և ամենահայտնի այգում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան