Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը չորացել էր։
Ավելի ուշ մամուլը գրեց, որ քաղաքապետարանը մեկ տույայի համար վճարել է 214 հազար դրամ այն պարագայում, երբ դրա շուկայական արժեքն անհամեմատ ցածր է։
Հուլիսի 31-ին Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղղել ԳԳ գլխավոր դատախազությանը՝ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրելով այս տարվա ապրիլին հիմնած պուրակի վիճակի վերաբերյալ հրապարակումներին։
«Բանն այն է, որ երեք ամիս անց պուրակի ծառերը, որոնցից յուրաքանչյուրը ձեք է բերվել 214 հազար դրամով չորացել են՝ դրանք չջրելու, չխնամելու հետևանքով։ Ստացվում է, որ համայնքի միջոցներից միլիոնավոր դրամներ փոշիացվել են։ Ի՞նչ ընթացք է տվել մամուլի հրապարակումներին ՀՀ դատախազությունը»,-հարցրել էր Panorama.am-ն ու կցել հրապարակումների հղումները։
Դատախազությունից ավելի ուշ հայտնեցին, որ հարցումը վերահասցեագրել են ոստիկանությանը։
Գրավոր հարցումից երկու ամիս է անցել, խախտվել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետները, սակայն խմբագրությունը դատախազությունից դեռ պատասխան չի ստացել։
Փոխարենը Panorama.am-ի լուսանկարիչն այսօր ֆիքսել է, որ պուրակի տույաները «կանաչել» են։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տույաները փոխարինվել են նորերով։
«Այո, շինարարը փոխարինել է դրանք, առանց լրացուցիչ գումարի, քանի որ պայմանագրային կետրով ինքը պարտավոր է իր աշխատանքները կատարել նախագծին համապատասխան։ Քանի որ կար խնդիր, ընկերությունը չորացած ծառերը փոխարինել է»,-ասաց Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ մոտ 500 քմ մակերեսով տարածքը բարեկարգում է 2017 թ. հիմնադրված «ԱՎԵՏԻՍՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ԱՊԸ-ն մոտ 349 մլն դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան