Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
«Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին, ՀՀ-ի պաշտպանությանը, սահմաններին»,- ԱԺ-ում Պետական պահպանության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Առաքելյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է ՊՊԾ այն զինծառայողներին, որոնց առողջությանը կամ կյանքին կարող է վնաս պատճառվել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ։
«Պաշտպանության մասին օրենքի համաձայն ՊՊԾ-ն դասվում է այլ զորքերի շարքին և պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում կարող է ներգրավվել նաև ՊՊԾ-ն»,- ասաց Առաքելյանը և հորդորեց կողմ քվեարկել օրենքի նախագծին։
ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն էլ արձագանքեց, թե հույս ունեն, որ պատերազմ չի լինի և ՊՊԾ-ն չի ներգրավվի պաշտպանությանը։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց.«Եթե հույսերով ապրենք՝ թշնամուն կարող է Երևանի կենտրոնում էլ տեսնենք, և որպեսզի թշնամին չգա Երևան՝ ՊՊԾ-ն պետք է նաև ներգրավվի ՀՀ սահմանների պաշտպանությանը»։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ նոր օրենքով Ոստիկանական գվարդիան չի ներգրավվում պատերազմական գործողություններին։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր պարեկային ծառայության պետը պատգամավորին ասում է. «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք». Գառնիկ Դանիելյան
- Դատարանում խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները՝ տուժող. Գեղամ Մանուկյան
- Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան