ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա. Գեղամ Մանուկյան
«Այն ժամանակ էինք ասում, որ իր սրտի Սահամանդրական դատարան ունենալն իշխանությունների համար հետագա քայլերի դակիչ դառնալու նպատակով է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը»։
Նա հայտնեց, որ Սահմանադրական դատարանը նախորդ օրը կայացրած իր եզարակացությամբ անցավ բոլոր լիազորությունները և ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի, Անկախության հռչակագրի վրա։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ սահմանադրական դատարանի լիազորություններում, որը գրված է Սահմանադրության մեջ, նման դրույթ չկա։
«Ուշադիր կարդալու դեպքում այդտեղ չեք գտնի անկախության հռչակագրի կետերի մեկնաբանության լիազորությունը»,- ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ ոչ Սահմանադրական դատարանը ոչ հանրաքվեն չեն կարող ձևափոխել անկախության հռչակագիրը, ինչը փորձել է անել ՍԴ-ն։
Ներկայացնելով ԱՄՆ անկախության հռչակագիրը՝ պատգամավորը նշեց, որ 200 տարվա ընթացքում որևէ մեկի, անգամ ցնորական պատկերացումներ ունեցողների մտքով չի անցել թեկուզ մեկ տառ վերախմբագրել այդ փաստաթուղթը։
Մանուկյանը հայտարարեց, որ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարում ՍԴ-ն հարձակվել է Հռչակագրի վրա, որը հակասահմանադրական է։
Պատգամավորը նկատեց, որ Սահմանազատման հանձնաժողովի կարգավիճակի հարցի քննարկման ժամանակ ՍԴ եզրակացության մեջ կա Արցախի վերաբերյալ կետ, որտեղ էլ «թաղված է շան գլուխը», և այն արվել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ասի, թե Ալիևի պահանջը կատարված է ՍԴ-ն ունի Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշում։
«Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ»։ Այս որոշման հեղինակը վահե Գրիգորյանը թերևս առաջիկայում նշանակվի Եվրադատարնում Հայաստանի ներկայացուցիչ։ 9 տարով հայդե Ստրասբուրգ, իսկ մենք մնալու ենք Հայաստանում և հարկ եղած դեպքում պաշտպանելու ենք ՀՀ-ն»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- Դատարանում խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները՝ տուժող. Գեղամ Մանուկյան
- Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան