Հեզբոլլահը Մետուլայում հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորականների ուղղությամբ
Շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է սահմանամերձ Մետուլա քաղաքում տեղակայված իսրայելցի զինվորականների խմբի վրա հրթիռային հարձակման մասին։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Հեզբոլլահի» կողմնակիցները, ինչպես ասվում է շարժման հայտարարության մեջ, որը ներկայացնում է ՏԱՍՍ-ը, «հրթիռային կայանքից կրակել են իսրայելցի զինվորների կենտրոնացման ուղղությամբ»։ Շարժումը հարձակման արդյունավետության մասին մանրամասներ չի հայտնել։
Հոկտեմբերի 1-ի գիշերը իսրայելական բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում սահմանափակ ցամաքային գործողության մասին։ Որոշ ժամանակ առաջ Al Mayadeen-ը հայտնել էր, որ իսրայելական բանակի կողմից Լիբանանի հետ սահմանը հատելու հաստատում չկա։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը, կա մեկ մլն տեղահանված
- Իսրայելական բանակը սկսել է սահմանափակ ցամաքային հարձակումներ Լիբանանի հարավում