Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է հազարը, կա մեկ մլն տեղահանված
Իսրայելը ցամաքային օպերացիա է սկսել Լիբանանի հարավում՝ ուղղված «Հեզբոլլահի» դեմ: Այս մասին գրում է CNN-ը։
Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբանանի «երկարատև օկուպացիա» չի լինի, սակայն հրաժարվել են ժամկետներ նշել։
Ցամաքային հարձակումը հետևել է Իսրայելի կողմից մի քանի ժամ տևած հարձակումներին ու հրետանային կրակին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։
Նախորդ երկուշաբթի օրվանից ի վեր կրակի հետևանքով զոհերի թիվ հասել է 1000-ի։
Լիբանանի վարչապետի խոսքով, նախօրեին Իսրայելի հարվածների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ, երկրում մեկ միլիոն մարդ է տեղահանվել։
Աղբյուրի փոխանցմամբ, լիբանանյան բանակը նահանջում է, այն տարհանել է դիտակետերը Իսրայելի հետ հարավային սահմանին և տեղափոխվել զորանոցներ՝ պատրաստվելով ցամաքային հարձակմանը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը սկսել է սահմանափակ ցամաքային հարձակումներ Լիբանանի հարավում
- Իրանում Մոսադի գործակալը ղեկավարել է Իսրայելի դեմ աշխատող վարչությունը
- «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերին
- Իրանը հայտարարում է, որ անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն