Իրավունք 12:40 01/10/2024 Հայաստան

ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան

«Սահմանադրական դատարանի որոշումը պարզապես խայտառակ որոշում է, քաղաքական որոշում է։ Այն Սահմանադրության ճիշտ մեկնաբանման հետ որևէ աղերս չունի»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ մեկնաբանելով ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածը։



Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ Անկախության հռչակագիրը պարզապես մի պատմական փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական նշանակություն հայ ժողովրդի համազգային նպատակների տեսանկյունից ընդհանրապես չունի։

«Սա խայտառակություն է։ Երբ Սահմանադրությունն ընդունվում էր, սահմանադրի կամքը շատ հստակ էր՝ Անկախության մասին հռչակագրում հռչակված համազգային նպատակներն ամրագրվեցին Սահմանադրության նախաբանում, այսինքն դարձան Սահմանադրության բաղադրատարր, և բնականաբար իրենք՝ որպես Սահմանադրության բաղադրատարր պահապանում են իրենց իրավաբանական ուժը, իրենց իրավաբանական նշանակությունը։ Ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը որոշել է, որ դա այդպես չէ, ինչ-որ մտացածին փաստարկներով փորձել է ապացուցել անապացուցելին։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, փաստարկում է, եթե Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակներն ուղղակիորեն չեն ամրագրվել Սահմանադրության կոնկրետ հոդվածներում, ապա այդ համազգային նպատակները գոյություն չունեն։ Սա անհեթեթ մեկնաբանություն է, կրկնում եմ՝ որևէ առնչություն չունի սահմանադրի կամքի հետ»,-ասաց Պողոսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ ՍԴ այդ որոշումը չեղարկել, կասկածի տակ դնել իրավական առումով, փորձագետը պատասխանեց՝ ոչ։

«Իրավական առումով դա անհնար է կասկածի տակ դնել։ Այն վերջնական է, Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը հստակ սահմանում են, որ  Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ Ըստ էության, Սահմանադրական դատարանը, լինելով քաղաքական իշխանության կցորդ, առաջ ացնելով քաղաքական իշխանությունից, Ադրբեջանին ուղերձ է հղում, որ Արցախի կլանումը Ադրբեջանի կողմից համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Այսինքն այն փաստարկները, որ Ադրբեջանը բերում էր կապված Հայաստանի Սահմանադրության հետ, հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանի միջոցով Ադրբեջանին ուղերձ է հղում, որ անհագստաալու որևէ առիթ չկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը ՍԴ-ն մեկնաբանում է  այնպես, որ որևէ հակասահմանադրական բան չկա, եթե Արցախն Ադրբեջանի կազմում է»,-մանրամասնեց փորձագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am
10:06
Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» թանկացման գործով պարտվելով դատարանում` հետաձգեց տրանսպորտի թանկացումը
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է աշխատանք այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել բյուջեի ժամանակավոր օրինագիծը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:33
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է...
Աղբյուր` Panorama.am
09:25
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում`...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}