Հասարակություն 16:17 01/10/2024 Հայաստան

Ք. Վարդանյան. Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ նորաստեղծ պուրակի տույաները քաղաքային իշխանությունները վաղ թե ուշ կրկին ստիպված են լինելու փոխարինել այլ ծառերով։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ մանրամասնելով, որ այդ ծառերն աճում են ստվերի պայմաններում, մինչդեռ այդ պուրակում ստվեր ապահովված չէ։

Հիշեցնենք,  որ այս տարվա ապրիլին ստեղծած պուրակում 214 հզ դրամով ձեռք բերած ու տնկած տույաների մեծ մասը չորացել էր։ Քաղաքային իշխանությունն իր հետ պայմանագիր կնքած ընկերությանը պարտավորեցրել է չորացած ծառերը փոխարինել նորերով։ Մոտ 500 քմ մակերեսով տարածքը բարեկարգում է 2017 թ. հիմնադրված «ԱՎԵՏԻՍՅԱՆ ՇԻՆ ՄՈՆՏԱԺ» ԱՊԸ-ն մոտ 349 մլն դրամով։

«Երբ լսեցի, թե ինչքան գումար է ծախսվել այդ պուրակը բարեկարգելու համար... ուղղակի խոսք չունեմ ասելու։ Բացի այդ ազգային սրբություններ կան, չէր կարելի  Զորավար Անդրանիկի արձանի տակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ ծախսել մեկ մլն դոլար ու չստանալ ոչ մի բան։ Հիմա այդ պուրակում քանի՞ հոգի է հանգստանում: Ինքս կառաջարկեի այստեղ Անդրանիկ Օզանյանի ծննդավայրի՝  Շապին–Գարահիսար քաղաքին բնորոշ բույսեր տնկել, հետաքրքիր խմբավորումներ անել, միջավայր ստեղծել, ամեն ինչում գաղափար պետք է լինի… Թե չէ, տույա, հա տույա… Կանաչապատումն իր լեզուն ունի, որին տիրապետել է պետք»,-նշեց նա։

Մասնագետի խոսքով, այս քաղաքային իշխանության կողմից  իրականացվող կանաչապատումը չի լուծում էկոլոգիական խնդիրները, ինչպիսիք են փոշու, արտանետումների շատ բարձր մակարդակը, բնակչությանը բարձր ջերմաստիճանից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելը։

«Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են խիտ սաղարթ ունեցող ծառեր։ Մարդիկ, որոնք այսօր Երևանում կանաչապատում են իրականացնում, չեն պաշտպանում որևէ նորմատիվ, նրանք անում են գեղազարդ կանաչապատում։ Իսկ գրագետ կանաչապատումն ասում է հետևյալը՝ գեղեցիկ է, եթե գրագետ է։ Երբ ուզում ենք բարձր սանդղակ ունենալ, պետք է առաջնորդվենք գիտական սանդղակով, ոչ թե անհատների ճաշակով։ Փողոցների համար ծառի ընտրություն անելիս մենք պետք է ընտրենք փոշին ամենալավ կլանող, ամենալավ ստվերացում ապահովող, ճառագայթներից ամենալավ պաշտպանող բույսը»,-ասաց Քրիստինա Վարդանյանը՝ ընդգծելով, որ Թումանյան, Սայաթ-Նովա փողոցներում առողջ ծառերը փոխարինել են գնդաձև սոսիներով, հուդայածառերով, ինչի հետևանքով այդ փողոցներում այսօր ոչ մի ստվեր չկա։

Մասնագետը համոզված է, որ առաջիկայում քաղաքային իշխանությունը կանգնելու է այս ծառերը փոխարինելու խնդրի առաջ։

«Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին։ Իսկ գիտությունը թիվ է, տրամադրություն, նախասիրություն չէ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ Թումանյան փողոցում հատելու ենթակա ծառ չի եղել։ Սպանդից փրկված մի թեղի է մնացել, տեսեք՝ ինչքան լավ վիճակում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}