ՈՒՂԻՂ. Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Տևական ժամանակ նրանք բարձրաձայնում են, որ ինստիտուտի տարածքում լողավազանի տեղում ապօրինի կերպով շենք է կառուցվում։
Գիտնականներն ու գիտաշխատողները բողոքում են, նախ շենքի կառուցումն այնթուլատրելի է, իսկ տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը խաթարել է իրենց բնականոն գործունեությունը, օրինակ չեն կարող նյութերի գրամների կշռում կատարել։
Գիտական կենտրոնի աշխատակիցներն իրենց պայքարը սկսել են դեռ 2021-ից՝ հայտարարելով, որ վտանգված է Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը և առհասարակ ապագայում կենտրոնի գոյություն ունենալու հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է
- ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ լարված վիճակ է
- Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան