Նստած աշխատում եմ, մեկ էլ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկրաշարժ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
«Բավականին երկար ժամանակ է որպես գիտնականներ ոչ թե գիտական կենտրոնում ենք մեր բնականոն գործունեությունն իրականացնում, այլ այստեղ, մի շարք այլ պատկան կառույցների մոտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խաչատրյանը, ով իր գործընկերների հետ բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց կենտրոնի մոտ իրականացվող շինարարությունը։
Նա նշեց, որ իրենք բարձրաձայնում են խնդիրը, որպեսզի գիտության հետ անհամատեղելի իրավիճակներ չլինեն։
«Նստած գործ եմ անում, մեկ էլ ինձ մոտ այնպիսիս տպավորություն է, որ երկրաշարժ է։ Չեմ տեսել, նույնիսկ չեմ լսել մի որևէ երկրում նման իրավիճակ, որտեղ շինարարություն, դղրդոց, փոշի լինի, իսկ կողքը մարդ զբաղվի գիտությամբ։ Չի կարող լինել շինարարություն և գիտական գործունեություն»,- ասաց երիտասարդ գիտաշխատողը։
Նա նշեց, որ չի կարող ցնցումների տակ շենքը երկար ժամանակ գոյատևել. «Ունե՞նք երաշխիք, որ մի օր նմանատիպ ցնցումների պայմաններում շենքը փուլ չի գալու։ Ո՞վ է այդ գիտնականների, աշխատողների կյանքի պատասխանատուն այս դեպքում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սա ուղղակի գիտության գենnցիդ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
- Մտադիր ենք երկօրյա գործադուլ հայտարարել. Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
- ՈՒՂԻՂ. Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց
- Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին