Իրավունք 11:42 01/10/2024 Հայաստան

Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել. ՔԿ

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը:

ՔԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Արարատի  մարզային  վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի  բնակիչն ԻԻՀ քաղաքացուց ձեռք է բերել  առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող  տարբեր թաքստոցներում։

Մասնավորապես, ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել տարիներ շարունակ այլ անձի պատկանող բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ զբաղվող՝ Սիսիան քաղաքի վերոհիշյալ բնակչի հետ՝ վերջինիս առաջարկելով գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Հիշյալ անձը, տեղյակ լինելով, որ տեղափոխման ենթակա փաթեթներում թմրամիջոցներ են, համաձայնել է առաջարկին։ Ապա ԻԻՀ հիշյալ քաղաքացին նրան հայտնել է Մեղրի քաղաքին հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ միաժամանակ հրահանգելով, որ դրանք պետք է տեղադրվեն իր կողմից մատնանշված թաքստոցներում, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն իրեն:

Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի  ձեռք  բերված  թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել  Մեղրի-Երևան միջպետական  ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի  Զանգակատուն բնակավայրից  մինչև Երասխ ընկած  հատվածի  տարբեր թաքստոցներում։ Տեղադրելուց հետո  դրանց գտնվելու  վայրերի կոորդինատները  և լուսանկարները  բջջային  տարբեր  հավելվածների միջոցով փոխանցել է ԻԻՀ քաղաքացուն, ով, իր հերթին,  դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։
Նույն օրը Սիսիան քաղաքի հիշյալ բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ   հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է նշված թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձ: 

Կատարվել են անձնական, բնակարանների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Դրանց, ինչպես նաև քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողության արդյունքում թաքստոցներում  հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։

Հայտնաբերված զանգվածը, փորձագիտական նախնական եզրակացության համաձայն, եղել է Մեթամֆետամին և Մարիխուանա տեսակի թմրամիջոց։ 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ձերբակալվածներից Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությյունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել բոլոր 8 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ։ Դատարանի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռքբերման հստակ աղբյուրները և մաքսանենգության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:19
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա. Գեղամ Մանուկյան
«Այն ժամանակ էինք ասում, որ իր սրտի Սահամանդրական դատարան ունենալն իշխանությունների համար հետագա քայլերի դակիչ դառնալու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ալավերդյանցի Կոկոն հիվանդանոցից փախել է
Այսօր «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական հեղինակություն, կալանավորված անձ Ալավերդյանցի Կոկոն  (Կոստանտին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Չունենք գիտական հետազոտությունների միջոցով մեր երկրի խնդիրների լուծման որևէ ռազմավարություն. «Գիտուժ»-ի անդամ
«Այն քայլերը, փոփոխությունները, որոնք հիմա արվում են, մասնակի են, կիսաքայլեր են»
Աղբյուր` Panorama.am
16:59
Աբովյան փողոցում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր են տեղադրվել
ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ադրբեջանն ակտիվ զինվում է, իսկ Հայաստանից պահանջում ապառազմականացում. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ք. Վարդանյան. Այսօր շնորհակալագրեր են ստանում մարդիկ, որոնք ուղղակի վնասել են Երևան քաղաքին
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Զորավոր Անդրանիկի արձանի հարևանությամբ նորաստեղծ պուրակի տույաները քաղաքային իշխանությունները վաղ թե ուշ կրկին...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Վայոց Ձորում գորշ արջը վրաերթի է ենթարկվել
FPWC-ն հաջողությամբ իրականացրել է վիրավոր արջի փրկարարական գործողություն
Աղբյուր` Panorama.am
14:55
ՍԴ–ն փորձում է քողարկել է այն զիջումները, որոնք հնարավոր է ապագայում ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ. Արծվիկ Մինասյան
«Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ մանիպուլյացիայի է ենթարկել, խեղաթյուրել,  մոլորության մեջ գցել հայ հանրությանը՝ փորձելով...
Աղբյուր` Panorama.am
14:51
Եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք խաղաղություն է ուզում, ապա գնդակը գտնվում է նրանց դաշտում. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, ու մենք աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»,-ԱԺ ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
14:51
Իրավապաշտպանը՝ Լուլուին. Դուք անգամ ինքնուրույն չեք կարող հորանջել
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը գրում է. «Հիշում եք, Լուլուն էր հենց այնպես, առանց որևէ հիմնավորման, օդում ասել էր, որ իրեն դուր չի...
Աղբյուր` Panorama.am
14:04
Գրիգոր Մինասյանից հետո Կարեն Անդրեսայանը չի հեռանա
Գրիգորի Մինասյանի ընկեր, գործընկեր Կարեն Անդրեասյանը, որ զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը, չի հեռանա։  «Բարձրագույն դատական...
Աղբյուր` Panorama.am
14:02
Նստած աշխատում եմ, մեկ էլ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկրաշարժ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
«Չի կարող լինել շինարարություն, իսկ կողքը՝ գիտական գործունեություն»
Աղբյուր` Panorama.am
13:42
Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը
Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը։ Այս մասին РБК -ին հայտնել է նրա...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն. Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալոց ՍԴ  հայտնի որոշմանը, գրում է. «Ցանկանում եմ հայտնել, որ ՍԴՈ-1749 որոշման առնչությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան
«Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է...
Աղբյուր` Panorama.am
13:12
Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
«Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին, ՀՀ-ի պաշտպանությանը, սահմաններին»,- ԱԺ-ում Պետական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Սա ուղղակի գիտության գենnցիդ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
«Մեր ինստիտուտի մոտ ընթացող շինարարության պայմաններում հնարավոր չէ աշխատել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օրգանական և...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան
«Սահմանադրական դատարանի որոշումը պարզապես խայտառակ որոշում է, քաղաքական որոշում է։ Այն Սահմանադրության ճիշտ մեկնաբանման հետ որևէ աղերս...
Աղբյուր` Panorama.am
12:20
Ձեր պարեկային ծառայության պետը պատգամավորին ասում է. «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք». Գառնիկ Դանիելյան
«4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
12:03
Մտադիր ենք երկօրյա գործադուլ հայտարարել. Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն
ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի շենքի պատերին եղած ճաքերը գնալով մեծանում են, նույնիսկ  նկուղային հարկում միջնապատ է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Շուրջ 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել. ՔԿ
8 անձի մեղադրանք է ներկայացվել, որոնցից 5-ը կալանավորվել է
Աղբյուր` Panorama.am
11:42
Դատարանում խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները՝ տուժող. Գեղամ Մանուկյան
«Սիմոնյան Աշոտի վրա 40 կարմիր ու սև բերետավորներ հարձակվել էին, մինչև հիմա մի ոստիկան պատժված չէ»,-ԱԺ ամբիոնից ՆԳ նախարարի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
«Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է»,-նման համոզմունք է հայտնել սահմանդրական իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
11:30
OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով
OVIO-ն հայտարարեց նոր «All in» ամենը մեկում փաթեթի մեկնարկի մասին, որին միանալու դեպքում բաժանորդները ծառայությունները կստանան 3...
Աղբյուր` Panorama.am
11:18
Արտակարգ դեպք Երևանի թիվ 19 դպրոցում. Աշակերտները հազում են
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Աղբալյանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը...
Աղբյուր` Panorama.am
11:10
ՈՒՂԻՂ. Օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Տևական ժամանակ նրանք...
Աղբյուր` Panorama.am
11:08
Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց
Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը հրաժարական ներկայացրեց։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան
«Կառավարությունը գովելով, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Բան չունեմ ասելու՝ եթե պետք է, ապա պետք է վերցնել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա գրոհներն ուժգնացել են
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին  հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ օգտատերերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան
13:03 01/10/2024

ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}