Եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք խաղաղություն է ուզում, ապա գնդակը գտնվում է նրանց դաշտում. Ալեն Սիմոնյան
«Հայաստանը հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, ու մենք աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ համաձայնեցված է խաղաղության պայմանագրի մոտ 13+3 սկզբունք։
«Իմ գործընկեր Գաֆարովան հայտարարում էր, թե իրենք 5 միջազգային սկզբունք են առաջարկում, հիմա կա առնվազն 13-ը և մենք առաջարկում ենք և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի գործընկերների հետ խոսել դրա մասին»,- ասաց Սիմոնյանը և հավելեց. «Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի և եթե Ադրբեջանի ղեկավարն իրոք խաղաղություն է ուզում, ապա գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում արդեն շատ վաղուց և մենք սպասում ենք Ադրբեջանի պատասխանին»
Նա նշեց, թե նույնիսկ միջազգային գործընկերները հարթակներ են առաջարկում խաղաղության պայմանագիրը կնքեն։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- Ձեր պարեկային ծառայության պետը պատգամավորին ասում է. «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք». Գառնիկ Դանիելյան