ՍԴ–ն փորձում է քողարկել է այն զիջումները, որոնք հնարավոր է ապագայում ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ. Արծվիկ Մինասյան
«Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ մանիպուլյացիայի է ենթարկել, խեղաթյուրել, մոլորության մեջ գցել հայ հանրությանը՝ փորձելով արհեստական հակասություն ձևակերպել Անկախության հռչակագրի և Հայաստանի Սահմանադրության միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածը։
Նա նշեց, որ այդ արհեստական հակասությունը ձևակերպել է գեղարվեստական արտահայտությամբ՝ բերելով օրինակ «սեփական զավակին խժռող ծնողի» կոնցեպտը․ «Չկա նման բան, չի կարող լինել նման բան․ Հայաստանի պետականության ծնունդն արձանագրող անկախության հռչակագիրը չի կարող որևէ ձևով հակասել Հայաստանի Սահամանդրությանը»։
Ա. Մինասյանը դրական է համարում ՍԴ մի կարևոր եզրակացությունը, որ Սահմանադրության նախաբանը, որպես անփոփոխելի հոդված, չի կարող որևէ մեկը փոխել, այդ թվում ժողովուրդը։
«Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը և փորձել մեկնաբանել, թե այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետևաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Նպատակն է՝ քողարկել այն գործողությունները, որոնք ապագայում հնարավոր է ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ:
Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք՝ ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն. Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
- ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան