ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են»,- այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ավելացրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն մեկնաբանությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է տարածաշրջանային ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների. «Նման բան երբևէ չի եղել»։
«Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են Հայաստանի տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին