Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով
«Հոկտեմբերի 1-ը շրջադարձային է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար:
1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա հիշեցրել է պատմությունը, որ Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը, որի արդյունքում տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ ներգաղթեցին Մայր Հայաստան: Դրան հաջորդեց Հայկական մարզի կազմավորումը, որն ուներ իր սեփական զինանշանը և որի վրա պատկերված էր Արարատը լեռը Նոյան տապանով: Հենց Հայկական մարզի հիմքի վրա ապագայում վերականգնվեց անկախ Հայոց պետականությունը:
«Այսօր Երևանում կանցկացվի Եվրասիական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Եվրասիական միությանն անդամակցելու որիշումը կշռադատված քաղաքական որոշում էր,որը տարիներ առաջ կայացրեց հանրապետական իշխանությունը Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ։
Այն ժամանակ, ով չէր ալարում, քննադատում էր մեզ այդ որոշումն ընդունելու համար, այդ թվում՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետի պաշտոն զբաղեցնողը։
Ակնհայտ է, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք և տարիներ անց այդ քաղաքականության դրական պտուղներից օգտվում է մեր հասարակությունը:
Միայն 2024թ. առաջին կիսամյակում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 8.4 մլրդ դոլար,իսկ ԵԱՏՄ -ի հետ ցուցանիշն էլ ավելի տպավորիչ է։
Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ սխալ։
Թե՛ իշխանություն եղած ժամանակ և թե՛ այսօր որպես ընդդիմություն՝ գտնում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից:
Ավելին, դրա հիմքում ընկած են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ու ՀՀ պետական շահը»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան