«Ում կուզենք կծեծենք» ասողները, զարմանալիորեն գալիս այստեղ խոսում են. Քաղաքացու վրա թքող Սիմոնյանը՝ ընդդիմությանը
«Ինչքան կարելի է այդ կենացներով, այդ ծովից ծով գրողի ծոցն ուղարկելով, հեքիաթները պատմելով շարունակել։ Կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում եի,ն ինչ ուզում՝ երկրում անում էին, կառավարում էին։ Հետո ասում էին դե մեր դեմ խաղ չկա, կաշառքը կտանք ընտրությունները կկեղծենք, ինչ կուզենք կանենք, ում կուզենք կծեծենք, ում կուզենք կսպանենք, ում կուզենք բանտ կնետենք , փողերը կաշխատենք ու զարմանալի է, որ այդ մարդիկ են գալիս այստեղ խոսում»,-խորհրդարանի հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա դաշնակցությանն առաջարկեց փոխել մարտավարությունը՝ Վազգեն Մանուկյանին, Վազգեն Գալստանյանով փոխելուց, առաջին հայ տիեզերագնացին գտնել բերելուց զատ։
«Պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, անդառնալի, եկեք միասին քննարկենք հասկանանք, ինչ-որ տեղ դուք ել կարող է մի բան ասեք, որ շատ օգտակար լինի ինչ-որ փուլում»,- հայտարարեց Սիմոնյանը։