Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է առաջադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:
Նա նշել է, որ ձերբակալվածների «բոլոր իրավունքները պաշտպանված են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան»։
«Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։
Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
- Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտնել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործերն առաջիկայում դատարան կուղարկեն
- ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը
- Նախատեսված էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվի Բաքվում գերության մեջ. Մետաքսե Հակոբյան
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերն առաջիկա օրերին կուղարկվեն Բաքվի դատարան
- Բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից՝ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան չպետք է սպասել. Զախարովա
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան