Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են. Բագրատ Սրբազան
«Մտնում ենք մեր պայքարի, հաղթանակի, հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ, համբերատար պայքարի փուլ, որը երաշխավորված է հաղթանակով»,- ուղերձում ասում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ բոլորին հրավիրելով հոկտեմբերի 2-ին ժամը 18․30-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Բագրատ Սրբազանն ասում է. «Մեր պետության համար օրհասական այս օրերին մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Սա նյարդերի պայքար է։ Ամուր նյարդերով, աննահանջ կամքով, ճշմարտության և արդարության հետամուտ մարդկանց պայքար է, ովքեր լի են ուրախությամբ և պատվով։ Ով հավատում է այս պայքարի ճշմարտությանը, թող դառնա նրա զինվորն ու կատարի պահանջվածը։
Հուսահատության, խեղճության և կասկածամտության, անզորության զգացումի ժամանակ չունենք։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումների ժամանակը վաղուց սպառված է։
Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։ Ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ այս պայքարին՝ Տիրոջ կոչին անսալով։
Սպասելու եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում՝ հայոց գալիք հաղթանակի տեսլիքով։
Գնալու ես, Նեռ, Հայկի ժառանգները գալիս են»։
Հարակից հրապարակումներ`
- Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ կտանի արդարության և հաղթանակների. Բագրատ սրբազան
- Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության
- Չեմ մոռանալու հանուն Հայաստանի և չեմ ներելու հանուն Արցախի. Բագրատ Սրբազան
- Եկեղեցին Բագրատ Սրբազանին չէր էլ սատարում, որ մենակ թողներ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան. Բագրատ Սրբազան
- Մեր ակտիվ պայքարի շրջանը սկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան
- Այս շարժումը նոր է սկսվում. Բագրատ սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան