Դատարանում խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները՝ տուժող. Գեղամ Մանուկյան
«Սիմոնյան Աշոտի վրա 40 կարմիր ու սև բերետավորներ հարձակվել էին, մինչև հիմա մի ոստիկան պատժված չէ»,-ԱԺ ամբիոնից ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Փոխոստիկանապետը ներկայացնում էր ոստիկանության բարեփոխումներին վերաբերող օրինագիծ՝ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարամն պետական ակադեմիան միավորելու վերաբերյալ։
Հիշեցնելով, որ ՆԳՆ-ից հայտնել են թե ծեծի դեպքով ծառայողական քննություն է ընթանում՝ Մանուկյանը տարակուսեց, որ 4 ամսվա ընթացքում ոստիկանությունը ծառայողական քննության մասին չգիտի։
«Այսօր Աջափնյակի դատարանում տասից ավել մեր քաղաքացիների դատն է, նայում ես խեղճ ու կրակ մի կին ոստիկան ծեծող է, նայում ես 2 մետր բոյով կարմիր բերետավորները որպես տուժող են հանդես գալիս»,- հայտարարեց Մանուկյանը։
Նա նշեց, որ Ոստիկանության բարեփոխումների ծրագրերը մի բան են, իսկ իրականությունը լրիվ այլ բան։
«Մի հաղորդման ժամանակ լսեցի, որ ասում եին. «լսում ես կառավարության ծրագրերը, նախագծերը, դիվերսիֆիկացիա, ասում ես՝ ես ինչ լավ է, մեկ էլ հիշում ես, որ սա այն կառավարությունն էր, որը հայտարարել էր պատերազմ փողոցային առևտրին և իր իսկ հայտարարծ պատերազմում պարտվել էր, հասկանում ես, որ վերջն է»,-ասաց մանուկյանը և նկատեց, որ «բանտիկով փաթաթված» ԱԺ բերված նախագծերը մեկ իրականություն են, բայց կա մեկ այլ իրականություն, որը ներկայացրեց Գառնիկ Դանիելյանը, երբ պերակային ծառայության պետը հայտարարում է, թե տուգանային հրապարակ տարված ընդդիմադիրների մեքենաներն ինչքան պետք է կպահեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան