Իսրայելում ութ մարդ է զոհվել զինված մարդկանց հարձակման հետևանքով
Իսրայելի Յաֆա քաղաքում զինված մարդկանց հարձակման հետևանքով ութ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Եվս յոթ մարդ վիրավորվել է։ Իսրայելի իրավապահները սպանել են երկու մարդու, ովքեր իրականացրել են հրաձգությունը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակվողները Յաֆայի գլխավոր փողոցում կրակել են մարդկանց վրա, ովքեր իջնում էին տրամվայից։ Magen David Adom-ի շտապ բժշկական ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ վիրավորների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Սակայն նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։