Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն. Կոչուբաևը՝ ՍԴ որոշման մասին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալոց ՍԴ հայտնի որոշմանը, գրում է.
«Ցանկանում եմ հայտնել, որ ՍԴՈ-1749 որոշման առնչությամբ դիրքորոշում չեմ հայտնելու մինչդատական վարույթի արդյունավետությանը չխոչնդոտելու նկատառմամբ։
ՀՀ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թշնամու կողմն անցնելու միջոցով պետական դավաճանություն կատարելու համար։
Մի փնտրեք իրավաբանություն մի տեղ, որտեղ առկա է հանցագործություն։ Կարծում եմ այս որոշումը պետք է լինի ոչ թե իրավական քննարկումների, այլ՝ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ Անկախության հռչակագրի վերաբերյալ նման դիտարկումներ կարծում եմ, որ կարող է կատարել բացառապես թշնամու կողմն անցած պետական դավաճանը և սա որոշումը ստորագրած բոլոր դատավորները կարծում եմ պետք է հստակ գիտակցեն։
Անկախության հռչակագիրը վերսահմանադրական իրավաքաղաքական փաստաթուղթ որևէ մարմին, առավել ևս ՍԴ դատավորը չեն կարող գնահատել դրա իրավաչափությունը, որովհետև վերջինս այդպիսի որակ չունի։ Հռչակագիրը կամ կա կամ՝ ոչ, եթե այն կա այն անհակասելի է։ Եվ վերջապես Սահամանդրության նորմերը չեն կարող հակասել միմյանց, դրանցից որոշը ունենան առավելություն մյուսների նկատմամբ. դա անգրագիտության արդյունք է (չնայած կազմից չեմ ակնկալում հակառակը՝ որակի բացակայությամբ պայմանավորված), այդպիսի սխալ առաջին կուրսեցին էլ չի կարող կատարել։ Հիմա եկեք հասկանանք էս մարդիկ հանցագործ են, թե անգրագետ։ Եթե առաջինը՝ պետք է ենթարկել քրեական հետապնդման, եթե երկրորդը պետք է հրաժարական տան։
Անկախության հռչակագիրը բացարձակ արժեք է, ՍԴՈ որոշումը ուղիղ հարված էր ազգային արժանապատվությանը, ես վիրավորված եմ, ես սա հիշելու եմ»։
Լուսանկարը՝ փաստաբանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն այդ խայտառակ որոշմամբ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ անհանգստանալու բան չկա. Վարդան Պողոսյան
- Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
- Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան