Հասարակություն 18:00 01/10/2024 Հայաստան

Հայաստանում մեկնարկեց առաջին համազգային Գիտության շաբաթը



Մեկնարկել է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը», որի շրջանակում հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում անցկացվում է Գիտության փառատոն։
«Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Գիտության փառատոնը  համախմբել է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին:

 

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Մամյանը զբաղվում է ջրիմուռների մաքուր կուլտուրաների ստացմամբ։ «Գիտության շաբաթ»-վա ընթացքում ներկայացնում է Սևանա լճից ստացված ջրիմուռների մաքուր կոլտուրաներ, որոնք ինչպես կենսատեխնոլոգիական նշանակություն ունեն, նաև կարևոր են էկոլոգիական տարբեր գիտափորձերում կիրառության համար։

«Իմ մոտ առանձնացված կա Սևանա լճում ծաղկում առաջացնող ջրիմուռի տեսակը։ Կարևոր է այն առումով, որ կարող ենք լաբորատար տարբեր փորձերի միջոցով հստակ պատերացում կազմել Սևանա լճի ծաղկման պատճառերի մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Մամյանը։

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է դրոն, որի օգնությամբ ստանում են պատկերներ։

«Խաղողի դաշտերում ենք աշխատանքներ իրականացնում, քլորոֆիլ ենք չափում քլորոֆիլի սարքի միջոցով, դրոնի միջոցով ստանում ենք պատկերները ու սպեկտոմետրի միջոցով էլ ստանում ենք արդյունքները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հեռազննման բաժնի լաբորանտ-հետազոտող
Անի Ավետիսյանը։ Նա նշեց, որ իրենք այդ աշխատանքներն անում են ուսումնասիրության շրջանակում, նաև պատվերների դեպքում կարող են ուսումնասիրություններ իրականացնել։

Մանրամասն՝ տեսանյութում։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}