Հայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա գրոհներն ուժգնացել են
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա բեքդորների օգտագործմամբ 10 180 գրոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 7 089 գրոհ։
Այդ գրոհների քանակն աճել է 44%-ով։ Բեքդորը ծրագիր է, որը չարագործները տեղադրում են կոտրանքի ենթարկված համակարգչում, որպեսզի կրկին հասանելիություն ստանան այդ համակարգչին:
Ընկերության տվյալներով՝ Հայաստանում 2024-ի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունները 38%-ով ավելի շատ են ենթարկվել էքսպլոյտների կիրառմամբ գրոհների՝ 23 469 գրոհ 17 035-ի դիմաց։ Էքսպլոյտը նկարագրում է հավելվածում կամ գործառնական համակարգում սխալը կամ խոցելիությունն օգտագործելու համար նախատեսված ծրագիրը, կոդի կամ տվյալների մի հատվածը:
Էքսպլոյտն օգտագործելով՝ չարագործն ստանում է հավելվածին կամ գործառնական համակարգին չարտոնված հասանելիություն և դրանց շահագործման հնարավորություն։ էքսպլոյտները հաճախ կոչվում են այն խոցելիության անվանմամբ, որը դրանք օգտագործում են համակարգ ներթափանցելու համար:
Երկրում կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա ստիլերների գրոհների քանակը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ 2024-ի առաջին 8 ամիսներին դրանք եղել են 8 720-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (6 194) համեմատ կազմել է 40%։ Ստիլերները գողանում են համակարգչի տվյալները, ներառյալ՝ գաղտնաբառերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան