Արարատ Միրզոյան. Հայ հասարակությունը հիասթափված է Ռուսաստանից
«Այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, Ռուսաստանի աջակցության, դրա մասնակցությամբ դաշինքների վերաբերյալ»,- Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ասել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, տասնամյակներ շարունակ Հայաստանի հասարակությունը մտածել է՝ եթե նման բան պատահի, Ռուսաստանը մեզ կաջակցի, կպաշտպանի։
«Բայց հիմա Հայաստանի ժողովուրդը տեսնում է՝ այդպես չէ։ Դուք գիտեք, որ 2020 թ. պատերազմից հետո ռուս խաղաղապահները մեկնեցին Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը։ Բայց մենք տեսանք, որ այն չաշխատեց, չարդարացրեց իրեն»,-ասաց Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, և Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչցած սահմանների վրա հարձակման ժամանակ նրանք չարձագանքեցի, այդ արձագանքը չհամապատասխանեց մեր ակնկալիքներին։