Բագրատ Սրբազան․ Մեր դիմաց ծանր իրադարձություններ են, դավաճանական նոր ծրագրեր․․․
«Ես եղել եմ և մնացել եմ այս պայքարի մեջ՝ հակառակ բոլոր զրկանքների, բամբասանքների, չարախոսությունների։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական և այլ հավակնություն ունեցողներին՝ թոթափեք ձեր վրայից ամբարտավանության և հավակնությունների այդ բեռը ։ Մի կողմ թողե՛ք ձեր վախերն ու վախկոտությունները, դարձե՛ք իրապես նկարագիր կրող գործիչներ, ոչ թե՝ գործիքներ։ Մեր դիմաց ծանր իրադարձություններ են, դավաճանական նոր ծրագրեր, դիվական նոր պլանավորումներ»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ պայքարը շարունակվելու է, քանի դեռ չարիքը տիրում է մեր երկրին։
«Այո, մենք խնդիր էինք դրել արագորեն լուծումների հասնել՝ հասկանալով այն հրատապությունը, խնդիրների ահռելիությունը, այն աղետը, որը բերում է այս իշխանությունը։ Այդ լուծումներն այս կամ այն պատճառով չեն իրականացել, ոչ թե չեն ստացվել, այլ երկարաձգվել են։ Այս պայքարում կհաղթի նա, որը համառ է, աննահանջ։ Մի՛ մտածեք հնարավոր կամ անհնար լինելու մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժե՛շտ է այս պայքարը, այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրության համար»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին գոնե Հայաստան հասավ, մենք ու՞ր ենք հասնելու, ինքնաթիռները հերիքելո՞ւ են․ Բեքարյան
- 2018թ․-ի հեղափոխությունն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային․ Էդգար Ղազարյան
- Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած․ Գառնիկ Դանիելյան
- Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի․ Բագրատ Սրբազանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
- Ցանկությունս է՝ շարժումը դառնա հայ ազատագրական շարժում․ քայլերթի մասնակից
- Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհամախմբվի, կդառնա բռունց և իր խոսքը կասի․ ակցիայի մասնակից
- Չեմ հանձնվելու և հուսախաբ չեմ լինելու․ ակցիայի մասնակից