Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած․ Գառնիկ Դանիելյան
«Սրբազան պայքար» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հայաստանի, Արցախի օրհներգերով, ինչպես նաև՝ աղոթքով։
«Թող ոչ ոք չկարծի, թե այդ բռնապետական ճնշումներից դրդված, մարդիկ իրենց ինքնությունը չեն պահելու ։ Մենք արժանապատիվ պայքարի և արժանապատիվ պայքարը տանող սերունդն ենք»,- այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ այս ընթացքում պայքարը եղել է հողի, հայրենիքի , նաև՝ սուրբ նահատակներին արժանի լինելու համար։
«Մենք պայքարն սկսել ենք Տավուշից։ Այն դուք եք կոչել «Սրբազան շարժում», որն ամիսներ շարունակ, Սրբազան հոր գլխավորությամբ, արել է մի բան՝ համատարած անտարբերության ու ապատիայի մեջ հայի ոգին բարձ է պահել։ Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած։ Մենք չենք թողնելու, որ Էրդողանների ու Թալիաթների ոգին փառավորվի»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը նշեց, որ հաճախ ասում են, թե սոցիալական ծրագրերից խոսեք։
«Սա սոցիական շարժում չէ, արժանապատվության շարժում է, որը պետք է կասեցնի հայ մարդու Դեր Զոր տանող ճանապարհը։ Պետք է կանխենք ճանապարհը, որը մեզ համար ուզում են գծել։ Մենք էլ այդ պլանները խախտողներն ենք։ Մենք՝ բոլորս, դժվար, բայց արժանապատիվ ճանապարհով ենք անցնելու։ Այդ արժանապատվությունը մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել, որովհետև մենք պարտք ունենք մատուցելու մեր սերունդներին, Եռաբլուրին»,- ասաց Դանիելյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 2018թ․-ի հեղափոխությունն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային․ Էդգար Ղազարյան
- Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի․ Բագրատ Սրբազանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
- Ցանկությունս է՝ շարժումը դառնա հայ ազատագրական շարժում․ քայլերթի մասնակից
- Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհամախմբվի, կդառնա բռունց և իր խոսքը կասի․ ակցիայի մասնակից
- Չեմ հանձնվելու և հուսախաբ չեմ լինելու․ ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան