«Հրապարակ». Գլխավոր դատախազն ու ՆԳ նախարարը կպատասխանեն հանցավորության դեմ պայքարի և բարեփոխումների ձախողման համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի և բարեփոխումների ձախողման համար։ Բանն այն է, որ չնայած թմբկահարվող բարեփոխումներին, երկրում հանցագործությունների, մասնավորապես՝ թմրանյութերի իրացման աննախադեպ աճ է նկատվում։ Այս նպատակով քննարկում են հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը, որին հրավիրելու են նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։
Լսումների նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, սակայն ՔՊ պատգամավորները մարտական են տրամադրված և Անդրանիկ Քոչարյանից պահանջել են պարտադիր ապահովել երկու ղեկավարների ներկայությունը, որոնք համարվում են ոլորտի թիվ մեկ պատասխանատուները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։