Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով ծեծել են. Armlur
Սեպտեմբերի 19-ին Ա. Հովհաննիսյանը ՀՀ պետական վերահսկողություն դիմում է ներկայացրել, որ 2023-2024թթ-ի ուս. տարվա ընթացքում թիվ 84 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն իր որդուց՝ 13-ամյա Ա.Ա․-ից պարբերաբար գումար են փորձել շորթել և չստանալով ծեծի են ենթարկել նրան: Այս մասին հայտնում է Armlur.am-ը։
«Նշել է նաև, որ ավելի ուշ կոնկրետ անձիք Երևանի սրճարաններից մեկում իր ամուսնու՝ Գոռ Առուստամյանի հետ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել և հանդիպել նշված սրճարանում։ Վերջիններս զինված են եղել մահակներով և գազային ատրճանակներով, սակայն նրանց կողմից հարված ստանալով՝ ամուսինը նույնպես դիմել է ուժի, և նրանք դիմել են փախուստի»,-գրում է աղբյուրը։