Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սամվել Կարապետյանին է ընծայել 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, որը նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Նորին Սրբությունը բարձր է գնահատել տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայել է 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Վերջում Հայոց Հովվապետը մաղթել է, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին