Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
Իսրայելի իշխանությունները «մի քանի օրվա ընթացքում» կպատասխանեն Իրանի զանգվածային հրթիռային հարվածին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով, նախորդ օրը նախարարների կաբինետի նիստում որոշել է, որ պատասխան է լինելու, սակայն չի որոշել, թե դա ինչ է լինելու։ Նշվում է, որ հրեական պետությունը ցանկանում է խորհրդակցել ԱՄՆ-ի հետ։
«ՌԻԱ Նովոստի»-ն էլ հայտնում է, որ եթե էսկալացիան կրկնվի, Իսրայելը կարող է հարվածել իրանի միջուկային օբյեկտներին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտարարել է Թել Ավիվի մոտ իսրայելական երեք ռազմաբազաների հրթիռակոծման մասին
- Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ հուժկու հրթիռային հարվածով. Վարդան Ոսկանյան
- Իրանական հրթիռների առնվազն 80%-ը հասել են իսրայելական թիրախներին. Fars
- Իսրայելական բանակը հայտարարել է Իրանից հրթիռների արձակման մասին