Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհամախմբվի, կդառնա բռունց և իր խոսքը կասի․ ակցիայի մասնակից
«Ես հենց սկզբից շարժման կողքին եմ և շարունակելու եմ լինել մինչև վերջ, մինչև հաղթանակ»,-Մատենադարանից մեկնարկած երիտասարդների երթի ընթացքում ասաց երթի մասնակիցը։
«Մեծ ակնկալիք ունեմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհամախմբվի, կդառնա բռունց և իր խոսքը կասի։ Այս շարժում էլ, բնականաբար, կհասնի իր հաղթական ավարտին»,- ասաց նա։
Դիմելով երիտասարդներին՝ ակցիայի մասնակիցը կոչ արեց միանալ։
«Երիտասարդությունն է շարժիչ ուժը և ժողովրդին պայքարի մղողը։ Այդ պատճառով կարևորում եմ երիտասարդության ակտիվ մասնակցությունը։ Քայլերթի ընթացքում ևս կոչեր կհնչեցնենք, որպեսզի մինչև Հանրապետության հրապարակ հասնելը միանան մեզ»,- ավելացրեց երիտասարդ մասնակիցը։
Հիշեցնենք, որ Սրբազան շարժումն այսօր ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է «Հաղթանակի և Հույսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահավաք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան