ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին. Արծվիկ Մինասյան
«Այն, ինչ լսեցինք ՔՊ մեծամասնության կողմից, ընդամնեը փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևորագույն առաքելություններից մեկը հանդիսանում է խորհրդարանի վերահսկողական գործունեությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին, որում վերջինս հայտնեց, որ իր ղեկավարած խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության ներկայացրած Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծին։
Մինասյանը հայտնեց, որ հսկայական միջոցներ, այդ թվում նաև սփյուռքից և միջազգային կազմակերպություններից հատկացվել են Արցախի ժողվորդի կենսապայմանների բարելավման համար։
«Եթե չեք մասնակցելու՝ նշանակում է, որ դուք տորպեդահարում եք նախագիծը և հրաժարվում ենք ձեր սահմանադրական պարտականություններից»,- ասաց Մինասյանը, իսկ մինչ քվերակությունը ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց. «ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին»։
ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը և նախագիծը չընդունվեց, չնայած ստացավ ընդդիմության 28 կողմ ձայները։
Մինչ այդ ՔՊ-ի կողմ և ընդդիմության ձեռնպահ ձայներով ընդունվեցին նստաշրջանի օրակարգային բոլոր նախագծերը։
ՔՊ-ն ընդունեց.
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և կից օերնքների փաթեթում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին,
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում),
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթրցում),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (Երկորդ ընթերցմամբ),
«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկորդ ընթերցմամբ),
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում),
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին( Առաջին),
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցում),
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում) օրինագծերը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա. Գեղամ Մանուկյան
- ՍԴ–ն փորձում է քողարկել է այն զիջումները, որոնք հնարավոր է ապագայում ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ. Արծվիկ Մինասյան
- Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին