Իրավիճակը, որը Ալիևի համար ՀՀ իշխանությունն է ստեղծել, նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ չհիմնավորված հավակնությունների
«Այն իրավիճակը, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել, նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»:
Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:
Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:
Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան