ԱՀԿ-ն հայտնում է հերթական համաշխարհային համաճարակի վտանգի մասին
Այն բանից հետո, երբ Ռուանդայում հաստատվեցին հիվանդության առաջին դեպքերը, աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ հայտարարությանն անդրադարձել է NPR ռադիոն։
Վիրուսը, որը նույն «ընտանիքում» է, ինչ Էբոլան, կարող է մարդկանց մոտ ուժեղ հեմոռագիկ տենդ առաջացնել։
«Ավելի քան 27 դեպքով և ինը մահացությամբ՝ այս բռնկումը նախկինում գրանցված մեծությամբ չորրորդ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է «այս բռնկման վտանգը որպես շատ բարձր ազգային մակարդակով, բարձր՝ տարածաշրջանային մակարդակով և ցածր՝ գլոբալ մակարդակով»,-«Գազետա ռու»-ն մեջբերում է արել ԱՀԿ-ի հայտարարությունից։
Ներկայումս, հայտնի է, որ դեպքերի մեծ մասը հաստատվել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի երկու առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում: Մարբուրգի վիրուսային վարակը մահացու է 88% դեպքերում:
Մինչ այս Համբուրգի երկաթուղային կայարանը փակվել էր Ռուանդայից վտանգավոր վիրուսի շուրջ խուճապի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան