Տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ ձեր հանդեպ. Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց Ալիևի վարքը
«Երբ ձեր կառավարությունը նոր էր ձևավորվել՝ դուք խոստանում էիք ժողվորդի թիկունքի հետևում հարց չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողվորդի հետ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՆիկոլՓաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմից կոչ է անում հայ ժողվորդից գաղտնի պահվող փաստաթղթից ծաղկաքաղ անել և այն ստորագրել։
«Ճիշը չէ՞ր լինի, որ այդ 13 համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյոք վերջինս համաձայն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը և հետո նոր Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրել»,-ասաց Խաչատրյանը։
Նա նաև խնդրեց այդ 13 կետի բովանդակությունը ԱԺ ամբիոնից ներկայացնել։
Նիկոլ Փաշինյանն ասեց, որ այդ 13 կետերի մասին խոսել է ասուլիսներում և հարցազրույցներում։
«Դա գաղտնիքի մասին չէ, այլ դիվանագիտական առումով կոռեկտ չէ»,-ասաց Փաշինյանը և մանրամասնեց, որ խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների,միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, խաղաղության մոնիթորինգի և նման հարցերի մասին է։
«Խիստ տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ, ոչ մեր ժողովրդի, ոչ էլ ձեր հանդեպ»,- ասաց Խաչատրյանը և հիշեցրեց, որ ժամանակին Փաշինյանը խախտել էր դիվանագիտական կոռեկտությունը և հրապարակել էև Կրակովյան սցենարը։
Փաշինյանը նշեց, որ եթե հրապարակի 13 կետերը ապա ադրբեջանական կաղմը այն կարող է առիթ դարձնել ստորագրումից հրաժարվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ–ն փորձում է քողարկել է այն զիջումները, որոնք հնարավոր է ապագայում ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ. Արծվիկ Մինասյան
- Արդյոք ՊՊԾ-ն ներգրավվելու է թշնամու դեմ ռազմական գործողություններին. Արթուր Խաչատրյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- Իշխանությունը պադավատների վրա ճիշտ այնքան է ծախսում, ինչքան պարտք է վերցնում Գյումրու քաղաքաշինության համար. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան