Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի․ Բագրատ Սրբազանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
Հանրապետության հրապարակը բազմամարդ է։ Բագրատ Սրբազանը ևս միացավ հավաքվածներին ։
Հարցին,թե ինչ ակնկալիք ունի Սրբազանն այսօրվա հանրահավաքից, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց․ «Ակնկալիքս մեկն է ՝ վերջնարդյունքը»։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը,թե Բագրատ Սրբազանին Մայր Աթոռի վերաօծման օրը ներս չեն թողել, Բագրատ Սրբազանն ասաց․
«Ինքը թող իր ընտանեկան հարցերով զբաղվի»։
Շարունակելով խոսքը, Սրբազանը նաև արձագանքեց Սիմոնյանի՝ «ինքը պետք է մնա փողոցում» արտահայտությանը․ «Ես կարող եմ ֆիզիկապես մնալ փողոցում, բայց իրենք հոգեպես ծնվել են փողոցում ու մնալու են, փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի։ Իրենք ավելի լավ է իրենց տերերին պատասխանեն՝ Ալիևին, Էրդողանին»։