2018թ․-ի հեղափոխությունն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային․ Էդգար Ղազարյան
«Փաստերով արդեն հնարավոր է արձանագրել ,թե պետական դավաճանության ինչ խայտառակ իրականության հետ մենք գործ ունենք »,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջնա-թուրքական հեղափոխություն։
«Այն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային։ Ես ձեզ կներկայացնեմ ճանապարհային այն քարտեզը, որն իրականացրել են։ Ի՞նչ էր պետք դրա համար՝ տապալել բանակցային գործընթացը, հրահրել պատերազմ, տանուլ տալ պատերազմում, պատերազմը ձևակերպել կապիտուլացիա և կապիտուլյացիան ձևակերպել պայմանագրով, ՍԴ-ով և Աժ-ով»,- ասաց Ղազարյանն ու ամսաթվերով ներկայացրեց իրադրությունը։
«2018թ․-ի ապրիլի 23-ին այդ հեղափոխության հետևանքով Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ 2023թ․-ի ապրիլի 23-ին Հակարի կամրջի վրա տեղդրվում է ադրբեջանական հսկիչ անցակետ՝ պաշտոնապես Արցախը փակելով շրջափակման մեջ։ 2018թ․-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման, Արցախյան Եռատոնի օրը, վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը և դրանով զավթում իշխանության այն օղակը, որը պետք է իրականացնի կոնկրետ գործողություններ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցին գոնե Հայաստան հասավ, մենք ու՞ր ենք հասնելու, ինքնաթիռները հերիքելո՞ւ են․ Բեքարյան
- Մենք այս հողին ամուր կանգնած ենք, ոչ թե Էրդողանին ամուր գրած․ Գառնիկ Դանիելյան
- Փողոցային խուլիգանների ասածը բացարձակ արժեք չունի․ Բագրատ Սրբազանն՝ Ալեն Սիմոնյանի մասին
- Ցանկությունս է՝ շարժումը դառնա հայ ազատագրական շարժում․ քայլերթի մասնակից
- Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդը վերջապես կհամախմբվի, կդառնա բռունց և իր խոսքը կասի․ ակցիայի մասնակից
- Չեմ հանձնվելու և հուսախաբ չեմ լինելու․ ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան