Իսրայելից հայտնում են, որ հարավային Լիբանանում ծանր մարտեր են ընթանում
Իսրայելական զինվորականները հայտնել են «Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին»: Այս մասին X սոցցանցում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) արաբախոս ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։
Նրա խոսքով՝ իսրայելական իշխանությունները տեղի բնակիչներին հորդորել են զերծ մնալ Լիտանի գետից հարավ մեկնելուց՝ անձնական անվտանգության համար։
«Հարավային Լիբանանում ծանր մարտեր են ընթանում, որտեղ «Հեզբոլլահի» տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից և օգտագործում խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան իրենց հարձակումների համար»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ այդ մասին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:
Մինչ այդ,այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Լիբանանում ցամաքային գործողության մասին, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումն առաջին անգամ հայտնեց, որ մարտի է դուրս եկել իսրայելական բանակի (IDF) հետևակի հետ՝ երկիր հարավային Օդեյզ գյուղի մոտ: Դիմադրության մարտիկները հոկտեմբերի 2-ի լուսադեմին բախվել են իսրայելական հետևակային ուժերին, որոնք փորձում էին Հալեթ ալ-Մահաֆերից մտնել Օդիսե գյուղ և ներգրավվել են մարտի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
- Իսրայելում ութ մարդ է զոհվել զինված մարդկանց հարձակման հետևանքով
- Իրանը հայտարարել է Թել Ավիվի մոտ իսրայելական երեք ռազմաբազաների հրթիռակոծման մասին
- Լիբանանցի գաղթականները Թուրքիայի համար կարող են դառնալ հերթական խնդիրը