Իսրայելական բանակը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի մոտ 150 թիրախի խոցման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարավային Լիբանանում գործողությունների ժամանակ ոչնչացրել է շիական «Հըզբոլլահ» շարժման մոտ 150 թիրախ, այդ թվում՝ շարժման շտաբը, զենքի պահեստները և արձակման կետերը:
«Զինվորականները, իսրայելական օդուժի աջակցությամբ, ոչնչացրել են զինյալներին և ոչնչացրել են նրանց ենթակառուցվածքները՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող հրթիռներ, մինչ այժմ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների ավելի քան 150 ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ «Հըզբոլլահի» շտաբները, զենքի պահեստները և հրթիռային կայաններ»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է չորեքշաբթի օրը տարածված բանակի մամուլի ծառայության հայտարարությունում:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ 98-րդ դիվիզիան, որը Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի սկզբին Գազայի հատվածից տեղափոխել է Լիբանանի հետ սահման, մասնակցել է հարավային Լիբանանի գրոհներին։ Զեկույցում նշվում է նաև, որ Էգոզ ստորաբաժանման մարտիկները ոչնչացրել են «Հըզբոլլահի» ենթակառուցվածքային մի քանի օբյեկտներ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելից հայտնում են, որ հարավային Լիբանանում ծանր մարտեր են ընթանում
- Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
- Լիբանանցի գաղթականները Թուրքիայի համար կարող են դառնալ հերթական խնդիրը