Կոբախիձեն վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է,որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։
«Հաջորդ տարվա սկզբից մենք վստահ ենք, որ Վրաստանում ընտրությունների ավարտից, այնուհետև ԱՄՆ-ում մյուս ընտրություններից և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները որակապես կվերագործարկվեն»,-ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանն այժմ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ամերիկյան կողմից սպասում է համապատասխան քայլերի։
Հարակից հրապարակումներ`
- Կոբախիձե. Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը Հարավային Կովկասը հակամարտության գոտուց վերածելու հնարավորությունների տարածաշրջանի
- Կոբախիձեն մեկնաբանել է Բայդենի հետ ընդունելության իր հրավերի չեղարկումը
- Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին. Կոբախիձե
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան