Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի իմփիչմենթի հարցը
Հինգերորդ Հանրապետության Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իմպիչմենտի առաջարկը եղել է ձախակողմյան «Աննկուն Ֆրանսիա» կուսակցությունից։ Դրան աջակցել է 15 պատգամավոր, սակայն մեծամասնությունը դեմ է արտահայտվել։
«Օրենսդիր հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկին, որը ներկայացրել է «Աննկուն Ֆրանսիա»-ն»,- ասվում է զեկույցում։
Մինչ այս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը հայտարարել էր երկրի նոր կառավարության հաստատված կազմը։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնի՝ «Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի վարչապետի կողքին» հայտարարությանն արձագանքել են Բաքվից
- Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հաստատել է Մակրոնի իմփիչմենթի ընթացակարգը