Լավ եմ արել՝ արգելել եմ. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
«Դուք ասացիք, որ գաղտնիք չկա խաղաղության պայմանագրում, ավելին, այն հրապարակված է, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավորներին դրա հետ ծանոթանալու արգելքը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և նշեց, որ այդ մասով դիմել են դատարան։
Նա նաև հարցրեց, թե ինչ հիմքով են իշխանությունները Ադրբեջանին հանձնել Սյունիքի և Տավուշի ՀՀ ինքնիշխան տարածքները, որոնք նաև կադաստրի վկայականով Հայաստանին են պատկանել,այն դեպքում, երբ սահմանազատման կանոնակարգը ՔՊ-ն խորհրդարանում հաստատել է միայն վերջերս։
«Եթե չկա իրավական հիմք և միայն վերջերս հաստատված կանոնակարգն է ապահովում այդ հիմքերը, ապա ձեր գործողություներն ինչպես կգնահատեք, հանցագործությո՞ւն, ապաշնորհությո՞ւն, անունը ի՞նչ կդնեք»,- ասաց Մինասյանը և տարակուսեց, որ հնարավոր է հետագայում էլ տարածքներ հանձնվեն Ադրբեջանին։
Հայտարարելով, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել՝ Փաշինյանը շարունակեց. «Հակառակը՝ Հայաստանին ոչ միայն վնաս չի հասցվել, այլ ընդհակառակը, արձանագրվել է ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարը»։
Նա հայտնեց, որ ինքն իր անձնական որոշմամբ հնարավորություն էր տվել, որ ընդդիմությունը ծանոթանալ խաղաղոթւյան փաստաթղթին։
«Էդ փաստաթղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ բացարձակ կապ չունեցող սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումեր արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել։ Ես էլ արգելել եմ, լավ եմ արել, որովհետև դուք գնաք տեքստը կարդաք, գաք դրա մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք, ո՞րն է այդտեղ տրամաբանությունը»,-հայտարարեց Փաշինյանը։
Արծվիկ Մինասյանը տարակուսեց, որ օրենքների խախտմամբ է պատգամավորներին արգելվում ծանոթանալ փաստաթղթին․
«Ինչ վերաբերում է իմ որոշմանը, այնպես զարմացած եք ասում՝ իմ որոշմամբ։ Այս երկրում շատ բաներ տեղի են ունենում իմ որոշմամբ, այն պարզ պատճառով, որ ես ՀՀ վարչապետն եմ։ Այս երկրում այնքան բաներ են տեղի ունենում իմ որոշմամբ»,-արձագանքեց Փաշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանը Փաշինյանի առաջարկությամբ Մինասյանին ազատել է պաշտոնից
- Տարակուսած եմ, որ կոռեկտության մասին եք խոսում այն մարդու մասին, ով կոռեկտ չէ ձեր հանդեպ. Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց Ալիևի վարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան